Արշակ Չորպաճյան
Ծնվել է | մոտ 1880 |
---|---|
Ծննդավայր | Մարաշ, Մարաշի գավառ, Հալեպի նահանգ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Այնթապի Կենտրոնական Թուրքիայի քոլեջ, Բեյրութի ամերիկյան համալսարան |
Մասնագիտություն | դեղագործ |
Կուսակցություն | ՀՅԴ |
Ծնողներ | Հաջի Կիրակոս |
Արշակ Կիրակոսի Չորպաճյան (մոտ 1880, Մարաշ, Մարաշի գավառ, Հալեպի նահանգ- ?), հայ դեղագործ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է մոտ 1880 թվականին Հալեպի նահանգի Մարաշի գավառի կենտրոն Մարաշ քաղաքում՝ Հաջի Կիրակոսի ընտանիքում։ 1902 թվականին ավարտել է Մարաշի ազգային վարժարանը։ 1902-1903 թվականներին դասավանդել է Մարաշի ազգային վարժարանում։ 1904 թվականին ավարտել է ամերիկացի միսիոներների Այնթապի Կենտրոնական Թուրքիայի քոլեջը։ 1907 թվականին ավարտել է Բեյրութի ամերիկյան համալսարանի բժշկական ֆակուլտետի դեղագործական բաժինը։ 1907 թվականին Եգիպտոս է տեղափոխվել։ Լինելով ՀՅԴ Կիլիկիայի շրջանի եռանդուն անդամներից մեկը՝ 1907 թվականին ուղարկվել է Ժնև` ՀՅԴ «Դրոշակ» պաշտոնաթերթի խմբագրություն։ 1908 թվականին՝ օսմանյան սահմանադրության վերահաստատումից հետո, Մարաշ է վերադարձել։
Ադանայի կոտորածի ժամանակ, որպես հեղափոխական-կազմակերպիչ, Մարաշի Պատերազմական ատյանը նրան դատապարտել է մահվան։ Կարողացել է Թուրքիայից Եգիպտոս փախչել։ 1918 թվականին փորձել է Թուրքիա վերադառնալ, սակայն, տեսնելով Ադանայի ու Կիլիկիայի պայքարները, ջարդերը և հայաթափումը, ստիպված է եղել մեկնել Եգիպտոս, ուր դեղագործությամբ է զբաղվել։ «Մարաշ» գրքի հրատարակությանը նպաստել է ՀՅԴ գործունեության մասին տեղեկություններ տալով։
Աղբյուր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գալուստեան Գրիգոր Հ., Մարաշ կամ Գերմանիկ եւ հերոս Զէյթուն, Նիւ Եորք, 1988։