Արմինիըն Գարդիան
Արտաքին տեսք
Արմինիըն Գարդիան անգլ.՝ The Armenian Guardian | |
---|---|
Տեսակ | պարբերական |
Լեզու | անգլերեն |
«Արմինիըն Գարդիան» («The Armenian Guardian» – «Հայոց պահապան»), կրոնական, երիտասարդական հանդես։ Հայաստանյայց առաքելական եկեղեցու Ամերիկայի արևելյան թեմի հրատարակություն։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լույս է տեսել 1946-1970 թվականներին Նյու Յորքում՝ անգլերեն։ Ունեցել է խմբագրակազմ, խմբագիրը եղել է Մկրտիչ Մուրադյանը։
Պարբերականը ծանոթացրել է Մայր աթոռի և թեմերի ուշագրավ իրադարձություններին, Հայ եկեղեցու տոներին, տպագրել է կրոնական, եկեղեցական, ազգային, մշակութային, հրատարակչական նյութեր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |