Արմինե Զարայելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արմինե Զարայելյան
Ծնվել էմայիսի 29, 1965(1965-05-29) (58 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի բժշկական ինստիտուտ
Մասնագիտությունբժիշկ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (2003)

Արմինե Հրանտի Զարայելյան (մայիսի 29, 1965(1965-05-29), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բժիշկ, էնդովասկուլյար վիրաբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (2003

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1993-1996 թվականներին աշխատել է ԵՊԲՀ-ում, 1996-2000 թվականներին՝ Աթենքի և Բելգրադի համալսարաններում, Լոնդոնի թագավորական կլինիկայում, 2000-2002 թվականներին՝ ԵՊԲՀ կլինիկաների գծով միջազգային կապերի բաժնի վարիչ, 2002 թվականին՝ Օնասիսի անվան էնդովասկուլյար վիրաբուժական գիտաախտորոշիչ կենտրոնի (Երևան) ղեկավար[1]։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եվրոպական սրտաբանների ընկերակցության պատվավոր անդամ, 2001
  • ՀՀ վիրաբույժների և Անոթային վիրաբույժների ընկերակցության անդամ, 2004

Ստեղծագործություններ և ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքները վերաբերում են սրտի բնածին արատների, պսակաձև անոթների և օրգանիզմի ծայրամասային անոթների ախտահարումների էնդովասկուլյար վիրահատական բուժմանը։ Համահեղինակ է ուսումնամեթոդական ձեռնարկների։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.