Jump to content

Արմեն Կիրակոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Կիրակոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արմեն Կիրակոսյան
Ծնվել էմարտի 28, 1960(1960-03-28)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էփետրվարի 5, 2025(2025-02-05)[1] (64 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր

Արմեն Արամի Կիրակոսյան (մարտի 28, 1960(1960-03-28), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 5, 2025(2025-02-05)[1]), Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմեն Կիրակոսյանը ծնվել է 1960 թվականի մարտի 28-ին[2] Երևան քաղաքում[3]։ Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, ստացել ինժեների որակավորում։ 1983-1991 թվականներին աշխատել է «Աստրո» գամ ինժեներ, 1991-1992 թվականներին` «Այգ» ամ հատուկ էլեկտրոնային բյուրոյի պետ, 1992-1993 թվականներին` «Արփի» ՍՊԸ տնօրեն, 1993-1995 թվականներին` թեթև արդյունաբերության նախարարի տեղակալ, 1995 թվականից` արդյունաբերության նախարարի տեղակալ։ Եղել է Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Եղել է Ազգային ժողովի «Հանրապետություն» խմբակցության անդամ, ՀՀՇ վարչության անդամ[4]։

1997-2001 թվականներին աշխատել է Հայկական կարմիր խաչ ընկերությունում[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Կյանքից հեռացել է ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ականավոր ինժեներ Արմեն Կիրակոսյանը
  2. «National Assembly of RA». www.parliament.am. Վերցված է 2021 թ․ հունվարի 5-ին.
  3. «КИРАКОСЯН Армен Арамович - Биография - БД "Лабиринт"». www.labyrinth.ru. Վերցված է 2021 թ․ հունվարի 7-ին.
  4. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2021 թ․ հունվարի 5-ին.
  5. «ⓘ Энциклопедия - Киракосян, Армен Арамович - Вики Вы знали?». info-about.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 7-ին.(չաշխատող հղում)