Արմավիր (սմբուկի սորտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արմավիր (սմբուկի սորտ)

«Արմավիր», սմբուկի սորտ։ Ստեղծել են Կ. Սառիկյանը և Ա. Հովհաննիսյանը Հայաստանի Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնում (ԲԲՏՄԳԿ)։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույսի արմատն առանցքային է։ Տերևները հերթադիր են։ Ծաղիկները 1-ական են, երկսեռ։ Պտուղը երկարավուն, գլանաձև է, մուգ մանուշակագույն, 250–270 գ զանգվածով։

Միջավաղահաս սորտ է, ծլումից մինչև պտուղների տեխնիկական հասունացումը 149 օր է։ Մշակվում է բաց դաշտում։ Բերքատվությունը՝ 650–670 ց/հա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։