Արմավիրի Ս․ Լուկաշինի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արմավիրի Ս․ Լուկաշինի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ
Տեսակկրթական կազմակերպություն
Հիմնադրված է1952
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԱրմավիր

Արմավիրի Ս․ Լուկաշինի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ, ուսումնական հաստատություն Հայաստանի Արմավիր քաղաքում։

Հիմնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է 1952 թվականին, պատրաստում է մասնագետներ գյուղատնտեսագիտություն, մենեջմենթ (ագրարային ոլորտ)[1], խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն, սպառողական ապրանքների փորձաքննություն, ֆինանսներ (ագրոպարենային համալիրի), էկոնոմիկա, հաշվապահակիան հաշվառում և աուդիտ (ագրոպարենային համալիրի), ապրանքագիտություն, իրավագիտություն, փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում մասնագիտություններով։ Ունի 0,3 հա ուսումնափորձնական հողամաս։ Քոլեջն ուսումնական հենքի բարելավման նպատակով համագործակցում է միջազգային մի շարք կազմակերպությունների հետ։ Առկա և հեռակա բաժիններում սովորում է շուրջ 500 ուսանող (2012):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։