Արման (անձնանուն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Արման (այլ կիրառումներ)

Արմանը Հերման անվան փոփոխված ձևն է։ Չնայած այն ծագումով անգլոգերմանական է, բայց կարող է ունենալ տարբեր նշանակություններ և արտասանության ձևեր՝ կախված տարածաշրջանից։

Դրա սկզբնական նշանակությունն էր «բանակի տղամարդ» և ծագում էր գերմաներեն «բանակ» նշանակող "Heri" արմատից՝ զուգակցված «Man» արմատի հետ, որը նշանակում է մարդ, տղամարդ։

Տարբեր տարածաշրջաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրան և Աֆղանստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարսկերենում Արմանը տղայի անուն է, որը նշանակում է «իդեալ», «երազանք», «նպատակակետ» և «ձգտում»։:

Հայաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն հայերի՝ անունը ծագում է հայերեն «արի» և նախահնդեվրոպական «man» (մարդ, տղամարդ) բառերից[փա՞ստ]։ Այնուամենայնիվ կան նաև անվան այլ մեկնաբանություններ։ Օրինակ՝ դա նշանակում է հայ տղամարդ (Ar+man)։ Մեկ այլ մեկնաբանությամբ Արմանը նշանակում է «զարմանք, անակնկալ»` հայերեն զարմանք բառից. զ (նախածանց) + արման + ք (հոգնակիակերտ վերջածանց).

Ռուսաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղազախստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղազախերենում Արման անունը նշանակում է «երազ, երազանք»։

Թուրքիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքերենում անվան նշանակությունը տարբեր է՝ կախված սեռից։ Եթե անձը տղամարդ է, անունը նշանակում է «մեծարգո անձ, վստահելի մարդ»։ Իսկ եթե անձը կին է, անունը նշանակում է «Սուրբ երազանք»։