Jump to content

Արհեստակցական միությունների մշակույթի պալատ (Վոլգոգրադ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

🌐volgoprof.ru
Քարտեզ
Քարտեզ

Արհեստակցական միությունների մշակույթի պալատ (ռուս.՝ Дворец культуры профсоюзов, Աշխատանքի պալատ, Միությունների տուն), մշակութային հաստատություն Վոլգոգրադ քաղաքում։ Գտնվում է Լենինի պողոտայում։ Կառույցը տարածաշրջանային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ է[1]։ Այս շենքում, ինչպես նաև Սովետսկայա փողոցի վրա գտնվող հարակից բարձրահարկ շենքում է գտնվում Վոլգոգրադի արհեստակցական միությունների տարածաշրջանային խորհուրդը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքը կառուցվել է 1957 թվականին ճարտարապետ Վադիմ Մասլյաևի նախագծով։ Այն ընդգրկում է Լենինյան պողոտա նայող կիսաշրջանաձև ծավալը և բակային հատվածի ուղղանկյուն ծավալը։ Շենքի բոլոր ճակատները զարդարված են սյունաշարերով և տարբեր դեկորատիվ տարրերով, որոնց շնորհիվ պալատը համարվում է քաղաքի վերջին ուշ ստալինյան ճարտարապետության օրինակներից։

Կենտրոնական մուտքի վերևում տեղադրված է ստալինյան կարգախոսը՝ «ԽՍՀՄ-ում աշխատանքը պատվի, փառքի, արժանապատվության և հերոսության հարց է»։ Քանի որ 1951 թվականին շենքի կառուցման նախահաշվի հաստատման և դրա շահագործման հանձնելու ընթացքում տեղի է ունեցել ԽՄԿԿ XX համաժողովը, որտեղ դատապարտվել է Ստալինի անհատականության պաշտամունքը, վերը նշված մեջբերումը ստորագրություն չի պարունակում, իսկ դրանից վերև պատկերված է Լենինի պրոֆիլը[2]։

Արհեստակցական միության պալատի շենքի կիսակլոր ձևի հարևանությամբ գտնվող «Օբլսովպրոֆ» բարձրահարկ հյուրանոցի շենքի պատճառով ժողովուրդը շենքն անվանում է «զուգարանակոնք»[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. № 317 списка объектов культурного наследия, находящихся на территории Волгоградской области, подлежащих государственной охране как памятники истории и культуры регионального значения (утв. Постановлением |Волгоградской областной Думы № 62/706 от 05 июля 1997 года «О постановке на государственную охрану памятников истории и культуры Волгоградской области»)
  2. Александр Фолиев, Александр Литвинов (2015 թ․ հուլիսի 30). «Что в Волгограде связано с именем Сталина». Волгоградская правда. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 15-ին.
  3. «Изучаем достопримечательности проспекта Ленина в Волгограде». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]