Արիստիդ Պանայոտիդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արիստիդ Պանայոտիդի
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 28, 1971(1971-02-28)[1] (53 տարեկան)
Ծննդավայր Մոսկվա, ԽՍՀՄ
Դիրք Դարպասապահ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1989-1991 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Իսկրա (Սմոլենսկ) 29 (-47)
1991 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Վոլգա (Տվեր) 21 (-36)
1992 Ռուսաստան Դինամո Գազովիկ 7 (-11)
1992-1993 Ռուսաստան Տորպեդո (Ռյազան) 38 (-42)
1994 Հունաստան Պանիոինոս 10 (-7)
1995 Ռուսաստան Սպարտակ (Ռյազան) 12 (-13)
1996 Ռուսաստան Կրիստալլ 0 (0)
1996-1998 Ռուսաստան Սպարտակ (Մոսկվա) 0 (0)
1996-1998  Ռուսաստան Սպարտակ 2 (Մոսկվա) 34 (-32)
1999 Ռուսաստան Տորգմաշ 8 (-11)
2001 Ռուսաստան Բրեմեն Ռամենե սիրող․
2001 Ռուսաստան Շատուրա սիրող․
2002 Հայաստան Միկա 1 (-2)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Արիստիդ Գեորգիևիչ Պանայոտիդի (ռուս.՝ Аристид Георгиевич Панайотиди, փետրվարի 28, 1971(1971-02-28)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), սովետական և ռուսական ֆուտբոլիստ, խաղացել է դարպասապահի դիրքում։ Խաղացել է Ռուսաստանի, Հունաստանի և Հայաստանի բարձրագույն դիվիզիոններում[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսկվայի «Դինամոյի» ֆուտբոլային դպրոցի սան է։ Մեծահասակների մակարդակով սկսել է հանդես գալ 18 տարեկանում Սմոլենսկի «Իսկրիի» կազմում, որտեղ անցել է զինվորական ծառայություն։ ԽՍՀՄ առաջնության վերջին մրցաշրջանում հանդես է եկել Տվերի «Վոլգայում»։

1992 թվականին տեղափոխվել է Տյումենի «Դինամո Գազովիկ»։ 1992 թվականի մարտի 29-ին Կամիշինի «Տեքստիլշչիկի» դեմ խաղում նորամուտը նշեց Բարձրագույն խմբում[3]։ 1992 թվականի մարտ-մայիս ամիսներին մասնակցել է բարձրագույն խմբի 7 խաղի, բոլոր այդ հանդիպումներում նրա թիմը պարտվել է, սակայն մեծամասնությունը՝ նվազագույն հաշվով։ 1992 թվականի ամռանը լքել է ակումբը և հաջորդ երեք մրցաշրջանները Ռյազանի թիմերում հանդես եկել առաջին և երկրորդ լիգայում, իսկ 1996 թվականի գարնանը մեկ գավաթային հանդիպում անցկացրել Սմոլենսկի «Կրիստալում»։

1996 թվականին միացել է Մոսկվայի «Սպարտակին», եղել է թիմի երրորդ դարպասապահը Ալեքսանդր Ֆիլիմոնովից և Ռուսլան Նիգմատուլինից հետո և չի մասնակցել ոչ մի պաշտոնական հանդիպման։ «Ալանիայի» դեմ 1996 թվականի ոսկե խաղում եղել է պահեստային դարպասապահ[4]։

Կարիերայի վերջում հանդես է եկել Մերձմոսկովյան սիրողական ակումբներում, իսկ 2002 թվականին մեկ հանդիպում է անցկացրել Հայաստանի առաջնությունում «Միկայի» կազմում։ Մարզական կարիերան ավարտել է 31 տարեկանում։

Կարիերան ավարտելուց հետո աշխատել է Մոսկվայի «Դինամոյում» որպես տեխնիկական տնօրեն։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Որդին՝ Գեորգին (ծնվ.՝ 1995) նույնպես զբաղվել է ֆուտբոլով, հանդես է եկել հարձակվողի դիրքում «Դինամոյի» պատանեկան թիմում և Ռուսաստանի պատանեկան հավաքականում[5], բայց մեծահասակների մակարդակում չի խաղացել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Панайотиди выходил на поле вместе с Пантичем
  3. Матч Текстильщик Км — Динамо-Газовик. footballfacts.ru
  4. «Они могли сыграть в воротах «Спартака»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 18-ին.
  5. «Спартак» и ЦСКА проявляют интерес к Панайотиди-младшему

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]