Արիբալլոս

Արիբալլոս[1][2] (հին հունարեն՝ αρύβαλλος ), հին հունական անոթ՝ ոչ մեծ չափսով, շրջանաձև, բարակ, վեր ձգված վզիկով՝ հարթ պսակիկի մոտից լայնացող։
Արիբալլոսն ունի ժապավենի տեսքով լայն բռնակ։ Արիբալլոսը կիրառվել է հոտավետ հեղուկների պահպանման համար, հատկապես՝ հոտավետ յուղերի։ «Արիբալլոս» բառը ծագում է ἀρύω «վերցնել, շերեփահանել» և -βαλλος ՝ ծագումով կապված βαλλάντιον «դրամապանակ»[3][4] բառերի հետ։ Աթենեոսում անոթն այդ անվանումն ստացավ փողի քսակին[5] ունեցած նմանության համար։ ֆունկցիոնալ առումով արիբալլոսը նման է ալաբաստրոնին։
Եթե ալաբաստրոնից օգտվում էին կանայք, ապա արիբալլոսները նախատեսված էին տղամարդկանց համար և առավելապես օգտագործվում էին աթլետների կողմից՝ մարմնի խնամքի համար։ Արիբալլոսները տանում էին դաստակին ամրացված փոքրիկ գոտիով։
Պահպանված արիբալլոսների մեծ մասը պատրաստված է կավից, սակայն հանդիպում են նաև բրոնզից և հախճապակուց պատրաստված արիբալլոսներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ aryballos - Britannica
- ↑ Сорокина, Нина Петровна Тузлинский некрополь / Науч. ред. А. П. Смирнов. — М.: Сов. Россия, 1957. — 65 с. — (Труды Государственного исторического музея. Памятники культуры; Вып. 26).
- ↑ Греческо-русский словарь Нового Завета : пер. Краткого греческо-английского словаря Нового Завета Баркли М. Ньюмана / рус. пер. и ред. В. Н. Кузнецовой при участии Е. Б. Смагиной и И. С. Козырева. — М.: Рос. библейск. о-во, 2006. — 239 с. — ISBN 5-85524-291-9
- ↑ «aryballos» (անգլերեն). www.dictionary.com. Վերցված է 2018 թ․ հունվարի 5-ին.
- ↑ Афиней. Пир мудрецов. XI. 783 F