Արթուր Պետրոսյան (գիտնական)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արթուր Պետրոսյան (այլ կիրառումներ)
Արթուր Պետրոսյան
Արթուր Պետրոսյան (գիտնական).jpg
Ծնվել էապրիլի 20, 1912(1912-04-20)
Բաթում, Ռուսական կայսրություն
Մահացել է2002
Լյուբերցի, Մոսկվայի մարզ, Ռուսաստան
Մասնագիտությունգիտնական
Հաստատություն(ներ)Ալեքսանդր Սկոչինսկու անվան հանքարդյունաբերության ինստիտուտ
Ալմա մատերԴոնեցքի ազգային տեխնիկական համալսարան
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր
Պարգևներ
Լենինի շքանշան «Պատվո նշան» շքանշան
ՌԽՖՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ և Ալեքսանդր Սկոչինսկու անվան մրցանակ

Արթուր Էմմանուիլի Պետրոսյան (ապրիլի 20, 1912(1912-04-20), Բաթում, Ռուսական կայսրություն - 2002, Լյուբերցի, Մոսկվայի մարզ, Ռուսաստան), ածխի հանքավայրերի աերոգազադինամիկայի և ածխի հանքավայրերի մեթանի հետազոտության ոլորտի խորհրդային գիտնական, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԽՖՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ, Ռուսաստանի ածխի արդյունաբերության պատվավոր աշխատող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթուր Պետրոսյանը ծնվել է 1912 թվականի ապրիլի 20-ին, Քութայիսի նահանգի Բաթումի քաղաքում։ 1933 թվականին ավարտել է Բաթումի ինդուստրիալ տեխնիկումը, 1940 թվականին՝ Ստալինի ինդուստրիալ ինստիտուտը (այժմ՝ Դոնեցկի ազգային տեխնիկական համալսարան), ստանալով լեռնային ինժեների որակավորում։ Աշխատել է Դոնբասի հանքերում՝ որպես տեղամասի պետ։ 1941-1945 թվականներին, գործող բանակի կազմում մարտնչել է Հայրենական մեծ պատերազմի ռազմաճակատներում։ Զորացրվելուց հետո Դոնբասի հանքավայրերում աշխատել է տեղամասի պետի, հանքի գլխավոր ճարտարագետի, հանքի վարչակազմի ղեկավարի պաշտոններում։ Գործուղվել է մասնակցելու ածխի արդյունաբերության ակադեմիայի վերապատրաստման դասընթացներին։ Ակադեմիան ավարտելուց հետո տեղափոխվել է գիտական աշխատանքի Ալեքսանդր Սկոչինսկու լեռնահանքային ինստիտուտում, որտեղ գլխավորել է գազի արտանետումների պայքարի և կանխատեսման լաբորատորիան։ 1967-1979 թվականներին նույն ինստիտուտում ղեկավարել է հանքային աերոլոգիայի և ածխի ու գազի հանկարծակի արտանետումների դեմ պայքարի բաժինը[1]։ 1972 թվականին, Բարձրագույն ատեստավորման հանձնաժողովի որոշմամբ, Պետրոսյանին շնորհվել է տեխնիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, 1975 բթվականին` պրոֆեսորի գիտական կոչում։ 1986-1988 թվականներին եղել է Սկոչինսկու լեռնահանքային ինստիտուտի գլխավոր գիտաշխատող և գիտական խորհրդի անդամ։

Հեղինակ է ավելի քան 130 գիտական աշխատությունների և 16 գյուտերի հեղինակային իրավունքի վկայագրերի։

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պարգևատրվել է Լենինի և Պատվո նշան շքանշանով, ինը մեդալներով։
  • Ակադեմիկոս Ալեքսանդր Սկոչինսկու անվան մրցանակի դափնեկիր (1976)
  • ՌԽՖՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ (1984)։
  • Ռուսաստանի ածխի արդյունաբերության պատվավոր աշխատող (1995)։
  • «Հանքագործի փառք» շքանշանի ճյուղային մրցանակի ասպետ։

Հիմնական գիտական հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Петросян, Артур Эммануилович. Разработка пластов полого падения с высокой газоносностью в Донбассе. — М. : Углетехиздат, 1954. — 83 с. : черт.
  • Петросян, Артур Эммануилович. Выделение метана в угольных шахтах: Закономерности и их инж. использование / А. Э. Петросян ; Ин-т горного дела им. А. А. Скочинского. — М. : Наука, 1975. — 188 с. : ил.
  • Петросян А.Э., Иванов Б.М., Крупеня В.Г. Теория внезапных выбросов. — М. : Наука, 1983. — 152 с.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Учёные ИГД им. А. А. Скочинского и развитие горной науки / Под ред. Ю. Л. Худина. — М. : Изд-во АГН, 1997. — 239 с. : ил.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Внезапный выброс угля и газа (породы и газа) — опасное и сложное газодинамическое явление, возникающее в газоносных угольных пластах и породах и характеризующееся быстроразвивающимся разрушением массива с отбросом (смещением) горной массы и выделением газа в горную выработку. Количество угля, выброшенного в выработку, может быть от нескольких тонн до нескольких тысяч тонн, а метана – от десятков кубических метров до сотен тысяч м3.