Արթուր Միքայելյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Միքայելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արթուր Միքայելյան | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ծննդյան ամսաթիվ | մարտի 8, 1970 (54 տարեկան) |
Ծննդավայր | Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Արթուր Գևորգի Միքայելյան (մարտի 8, 1970, Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային, հայ և հույն բռնցքամարտիկ, Հայաստանի կրկնակի չեմպիոն (1992, 1993), Հունաստանի հնգակի չեմպիոն (1997-2001), աշխարհի առաջնության մրցանակակիր (1995), Օլիմպիական խաղերի մասնակից (2000)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արթուր Միքայելյանը ծնվել է 1970 թվականի մարտի 8-ին Կիրովականում (այժմ՝ Վանաձոր)։ 12 տարեկանում, Կառլեն Թումանյանի մոտ, սկսել է զբաղվել բռնցքամարտով։ 1987 թվականից մարզվել է Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ։ 1989 թվականին թեթևագույն քաշային կարգում ԽՍՀՄ առաջնության բրոնզե մեդալակիր էր։ 1990 թվականին անցել է թեթևագույն քաշային կարգ, դարձել միջազգային մրցաշարերի հաղթող Ֆրանսիայում[1] և Դանիայում[2], ստացել է «միջազգային կարգի ԽՍՀՄ սպորտի վարպետի» կոչում։ 1992-1996 թվականներին եղել է Հայաստանի հավաքականի կազմում, նվաճել Է Բեռլինի (1995) աշխարհի առաջնության բրոնզե մեդալ։
1997 թվականին տեղափոխվել է Հունաստան և հետագայում հանդես է եկել այդ երկրի դրոշի ներքո։ 2000 թվականին մասնակցել է Սիդնեյի Օլիմպիական խաղերին, 2001 թվականին նվաճել Է Թունիսի Միջերկրածովյան խաղերի բրոնզե մեդալը և հասել մինչև Բելֆաստի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ, որտեղ զիջել Է կուբացի նշանավոր բռնցքամարտիկ Գիլերմո Ռիգոնդոյին։
2002 թվականին ավարտել է մարզական կարիերան։ 2005-2009 թվականներին մարզչական գործունեությամբ զբաղվել է «ԱԵԿ» մարզական ընկերությունում։ 2009-2010 թվականներին եղել է Հունաստանի բռնցքամարտի կանանց հավաքականի գլխավոր մարզիչը։ 2010 թվականից մարզիչ է աշխատում Աթենքի «Balios» բռնցքամարտի ակումբում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Артур Микаелян – օլիմպիական վիճակագրությունը Sports-Reference.com կայքում (անգլ.)
- Интервью Артура Микаеляна сайту Armsport.am Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
|