Արթուր Դանիելյան (ֆուտբոլիստ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արթուր Դանիելյան
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Ուկրաինա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 9, 1998(1998-02-09)[1][2] (26 տարեկան)
Ծննդավայր Ուկրաինա
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Հայաստան Արարատ-Արմենիա
Համար 22
Պատանեկան կարիերա
2012 Ուկրաինա Մոլոդ (Պոլտավա)
2013-2014 Ուկրաինա Մետալուրգ (Դոնեցկ)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2015 Ուկրաինա Մետալուրգ (Դոնեցկ) 0 (0)
2015-2018 Ուկրաինա Ստալ (Կամենսկոե) 20 (0)
2018— Հայաստան Արարատ-Արմենիա 4 (0)
Ազգային հավաքական
2014 Հայաստան Հայաստան (մինչև 17) 1 (0)
2016 Հայաստան Հայաստան (մինչև 19) 2 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 25 հոկտեմբերի, 2018:

Արթուր Գեղամի Դանիելյան (ուկրաիներեն՝ Артур Гегамович Данієлян, փետրվարի 9, 1998(1998-02-09)[1][2], Ուկրաինա), հայ ֆուտբոլիստ, «Արարատ-Արմենիա» ակումբի պաշտպան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթուր Դանիելյանը Պոլտավայի «Մոլոդ» մանկապատանեկան մարզադպրոցի սիրողական ակումբի և Դոնեցկի «Մետալուրգի» սան է։ 2012-2014 թվականներին անցկացրել է 45 խաղ և խփել 21 գոլ Ուկրաինայի մանկապատանեկան ֆուտբոլային լիգայի առաջնությունում։ 2015 թվականի գարնանը «Մետալուրգի» կազմում մասնակցել է Ուկրաինայի պատանեկան առաջնության 12 հանդիպման և խփել 2 գոլ։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի ամռանը Դոնեցկի կազմալուծված թիմը միացել է Պրեմիեր լիգայի նորեկ «Ստալ» (Դնեպրոդերժինսկ) ակումբին։ Նույն թվականի օգոստոսի 2-ին կատարել է իր նորամուտը պատանեկան (մինչև 19 տարեկանների) թիմում՝ մասնակցելով Օդեսայի «Չերնոմորեց» ակումբի դեմ արտագնա խաղին։

2016 թվականի աօրիլի 6-ին Ուկրաինայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակչի՝ Դնեպրոպետրովսկի «Դնեպր» ակումբի դեմ խաղում Արթուր Դանիելյանն առաջին անգամ խաղացել է «Ստալ» ակումբի հիմնական կազմում[3]՝ հանդիպման 46-րդ րոպեին փոխարինելով Գեյոն Ֆերնանդեսին[4]։ Խաղից հետո Դնեպրոդերժինսկի ակումբի գլխավոր մարզիչ Էրիկ վան դեր Մերն ասել է, որ Դանիելյանը «ուժեղ մրցակցի դեմ խաղաց բոլորովին էլ ոչ վատ»[5]։ Նույն թվականի մայիսի 14-ին ֆուտբոլիստը կատարել է իր նորամուտը Պրեմիեր լիգայում՝ Օդեսայի «Չերնոմորեցի» դեմ խաղի 87-րդ րոպեին փոխարինելով Արտյոմ Բարանովսկուն[6]։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի մայիսի 14-ի դրությամբ
Ակումբ Լիգա Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Երկրորդ կազմ
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ուկրաինա Ստալ (Դնեպրոդերժինսկ) Պրեմիեր լիգա 2015/16 1 0 1 0

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. Кучер и Даниелян дебютировали в одном матче
  4. «Протокол матча «Днепр» — «Сталь»». Официальный сайт Украинской Премьер-лиги. 2016 թ․ ապրիլի 6. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 14-ին.
  5. Эрик ван дер Меер: Порадовал только гол со стандарта(չաշխատող հղում)
  6. «Протокол матча «Сталь» — «Черноморец»». Официальный сайт Украинской Премьер-лиги. 2016 թ․ մայիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]