Արթուր Արշակյան
Արտաքին տեսք
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/99/Artur_Arshakyan_Vachagan.jpg/220px-Artur_Arshakyan_Vachagan.jpg)
Արթուր Վաչագանի Արշակյան (ծնվել է 1981 թվականի մարտի 25-ին, Երևան), քիքբոքսինգի հայ մարզիչ, Հայաստանի բազմակի չեմպիոն և միջազգային մրցաշարերի մրցանակակիր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել և մեծացել է Երևանում։ Կրթությունը ստացել է ՀՖԿՍՊԻ, որտեղ ավարտել է սպորտային պատրաստության ֆակուլտետը։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Արթուրը սկսել է զբաղվել քիքբոքսինգով 1993 թվականին։ Այդ ժամանակից ի վեր նա նվաճել է 10 Հայաստանի առաջնության տիտղոս, դարձել է 2005 թվականի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր և 2006 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ 2001 թվականից Արթուրը նաև սկսել է մարզչական գործունեություն, նրա ղեկավարության տակ շատ մարզիկներ հասել են բարձր արդյունքների[1] միջազգային ասպարեզում։
Հաղթանակներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 10-ակի Հայաստանի չեմպիոն քիքբոքսինգում
- 2005 թվականի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
- 2006 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
- 2006 թվականի ԱՊՀ միջազգային մրցաշարերի հաղթող
Մասնագիտական դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- BAMMA-ի նախագահ Հայաստանում[2]
- World_Kickboxing_Association-ի ներկայացուցիչ Հայաստանում[3]
- Գրիգորյանի մարտական ակումբի փոխնախագահ և համահիմնադիր[4]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «MFC1-ը Հայաստանում աննախադեպ մրցաշար է». Sport+ TV. 2022 թ․ հունիսի 2. Վերցված է 2024 թ․ մայիսի 28-ին.
- ↑ «BAMMA-ի նախագահ Հայաստանում».
- ↑ «WKA-ի ներկայացուցիչ Հայաստանում».
- ↑ «Գրիգորյանի մարտական ակումբի փոխնախագահ և համահիմնադիր».