Արթին Չիչեկյան
Արտաքին տեսք
| Ծնվել է | 1881 |
|---|---|
| Ծննդավայր | Կիրասոն |
| Մահացել է | 1915 |
| Մահվան պատճառ | Հայոց ցեղասպանություն |
| Կրթություն | Բեյրութի ամերիկյան համալսարան |
| Մասնագիտություն | բժիշկ և դեղագործ |
Արթին (Արամայիս) Չիչեկյան (1881, Տրապիզոնի նահանգ, Կիրասոն - 1915), հայ բժիշկ, դեղագործ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1881 թվականին, Տրապիզոնի նահանգի Կիրասոնի (Կիրեսունի) գավառի կենտրոն Կիրասոն քաղաքում։ Քէստենեանի աղբյուրում հիշատակվում է Չիքիճյան Արամայիս Ա.։ 1902 /1910 թ. ավարտել է Բեյրութի Ամերիկյան համալսարանի բժշկական ֆակուլտետի դեղագործական բաժինը։
1910-1914 թվականներին Կիրասոնում ունեցել է սեփական դեղատուն և դեղագործ աշխատել։
Սպանվել կամ մահացել է 1915 թվականին Թուրքիայում իրագործված Մեծ եղեռնի ընթացքում, 34 տարեկանում։
Աղբյուր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001։
- Քէստենեան Հրաչ, Պէյրութի Ամերիկեան Համալսարանէն Շրջանաւարտ Եւ Մեծ Եղեռնին Նահատակուած Հայ Բժիշկներ, «Ազդակ», 01-11-2012