Արեֆևի փողոց (Դոնի Ռոստով)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արեֆևի փողոց
Երկիր Ռուսաստան
Գտնվում էԴոնի Ռոստով
Երկարություն1,3 կմ
Փոստային ինդեքս344020

Արեֆևի փողոց (ռուս.՝ Улица Арефьева), փողոց Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքի Պերվոմայսկի շրջանում, Օրջոնիկիձե ավանում։ Անվանվել է ժողովրդական աշխարհազորի Ռոստովի հրաձգային գնդի 3-րդ գումարտակի շտաբի պետ, ավագ լեյտենանտ Ալեքսեյ Անդրեևիչ Արեֆևի (1915-1942) պատվին։ Սկիզբ է առնում Մոլոդյոժնայա փողոցից և ավարտվում Պանֆիլովականների փողոցի հետ հատումով։ Մինչև 1966 թվականը կոչվել է Պրյամայա փողոց[1]։ Երկարությունը 1,3 կիլոմետր է։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոնի Ռոստով քաղաքի Արեֆևի փողոցը սկսվում է Մոլոդյոժնայա փողոցից, հատում Դեկտեմբերի 12-ի, Կոնստիտուցիոննայա փողոցները, Հոկտեմբերի 20-ամյակի պողոտան, Կեմերովսկայա, Կալուժսկայա, Գլինկայի, Մուրմանսկայա, Կամսկայա, Վոլժսկայա, Հունիսի 26-ի, Դվինսկայա, Պեչորսկայա, Լեսոզաշչիտնայա փողոցները և ավարտվում Պանֆիլովականների փողոցի հետ հատումով։ Երկարությունը 1300 մետր է։ Փողոցում կա համարակալված 102 շինություն։

Արեֆևի փողոցի փոստային դասիչն է՝ 344020։

Փողոցն անվանվել է ժողովրդական աշխարհազորի Ռոստովի հրաձգային գնդի 3-րդ գումարտակի շտաբի պետ, ավագ լեյտենանտ Ալեքսեյ Անդրեևիչ Արեֆևի (1915-1942) պատվին։ Դոնի Ռոստովի շոգեքարշաշինական գործարանի տեխնիկական բյուրոյի պետը Հայրենական մեծ պատերազմ է մեկնել կամավոր։ 1941 թվականի աշնանը ավագ լեյտենանտ Արեֆևը և նրա մարտիկները Դոն գետի երկաթուղային կամրջի տարածքում հայտնաբերել և ոչնչացրել են ֆաշիստական կրակակետեր։ 1942 թվականին Ռոստովի համար համառ մարտերում Արեֆևի աշխարհազորայինների խումբը մի քանի ժամ հետ է մղել հակառակորդի գրոհը։ Արեֆևը զոհվել է թշնամու գնդակից։ 1966 թվականին Պրյամայա փողոցը վերանվանվել է նրա պատվին[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Улица Арефьева (Ростов-на-Дону, Первомайский район)». Վերցված է 2019 Մայիս 9-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]