Արեգակ (թերթ. Լոնդոն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արեգակ
Տեսակամսաթերթ

Արեգակ, գրական, հասարակական ամսաթերթ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույս է տեսել 1964–1967 թվականներին Լոնդոնում (տպագրվել է Փարիզում)։ Հիմնադիր-խմբագրապետ՝ Հայկ Գալուստյան, խմբագիր՝ Ասատուր Կյուզելյան։

Ներկայացրել է սփյուռքահայ, մասնավորապես՝ անգլիահայ ազգային ու մշակութային կյանքը, արձագանքել հայրենի մշակույթի և գիտության նվաճումներին, նպաստել Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանը։

Տպագրել է արտերկրի հայ գրողների և հասարակական գործիչների ստեղծագործություններ ու հոդվածներ, մեծ տեղ հատկացրել խորհրդահայ գրողներին, արվեստագետներին և գիտնականներին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։