Արա Աղանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արա Աղանյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝ծանրամարտիկ
Երկիր՝ Հայաստան
Ծննդյան ամսաթիվ՝մայիսի 25, 2000(2000-05-25) (23 տարեկան)

Արա Աղանյան (մայիսի 25, 2000(2000-05-25)), հայ մարզիկ, ծանրորդ, Եվրոպայի 2022 և 2023 թվականների առաջնությունների արծաթե մեդալակիր[1][2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արա Աղանյանը ծնվել է 2000 թվականի մայիսի 25-ին։ 2019 թվականին Եվրոպայի պատանեկան առաջնությունում մինչև 89 կգ քաշային կարգում դարձել է փոխչեմպիոն։ Նա երկու վարժություններում ցույց է տվել 358 կգ արդյունք։

2022 թվականին Տիրանայում տեղի ունեցած Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում մինչև 96 կգ քաշային կարգում Արա Աղանյանը նվաճել է արծաթե մեդալ․ մարզիկը երկու վարժություններում ցուցաբերել է 375 կգ արդյունք։

2023 թվականի գարնանը Երևանում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում մինչև 96 կգ քաշային կարգում Արա Աղանյանը երկամարտի 364 կգ արդյունքով հռչակվել է Եվրոպայի փոխչեմպիոն։ Մարզիկը պոկում վարժությունում 165 կգ արդյունքով նվաճել է փոքր բրոնզե մեդալ, իսկ հրում վարժությունում 199 կգ արդյունքով՝ փոքր արծաթե մեդալ[3]։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն։
Արդյուն Քաշ Թվական Մրցաշարի վայր Հրում Պոկում Ընդհանուր քաշ
 Արծաթ մինչև 96 կգ 2022 Տիրանա, Ալբանիա 170,0 205,0 375,0
 Արծաթ մինչև 96 կգ 2023 Երևան, Հայաստան 165,0 199,0 364,0

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]