Արաքսենի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արաքսենի

«Արաքսենի», սերկևիլենու ընտրասերված սորտ։ Ստացել է Է. Գաբրիելյան-Բեկետովսկայան «Արևիկ» սորտի սերմերի ցանքով։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակվում է Արարատյան դաշտավայրում։

Ծառն ուժեղաճ է, լայն-փռված սաղարթով։ Պտղաբերությունը՝ տնկման2-րդ տարում։ Պտուղը՝ խոշոր (275գ), խնձորաձև, հիմքում՝ լայն, դեպի գագաթը՝ նեղացող, համաչափ կողավոր մակերեսով։ Մաշկը՝ դեղնականաչ, բարակ, նուրբ, հարթ, փայլատ, թույլ թավոտ։ Պտղամիսը՝ ամուր, սպիտակականաչ, նուրբ, հյութալի, բուրավետ, թթվաշաքաղցր, առանց տտիպության և քարաբջիջների, շատ համեղ։

Պտուղները հասունանում են սեպտեմբերի վերջին և հոկտեմբերի սկզբին։ Բերքատվությունը՝ 280ց/հա։

Լավ պահունակ է։

Լավագույն փոշոտիչներն են Մեղրինկա, Սեղանի և Անի սորտերը։ Բավականին դիմացկուն է ձմեռային և գարնանային ցրտերի նկատմամբ։ Համապիտանի օգտագործման սորտ է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։