Անի (սերկևիլենու սորտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անի (սերկևիլենու սորտ)

«Անի», սերկևիլենու ընտրասերված սորտ Հայաստանում, որը ստացվել է «Երևանի–12» և «Անուշ» սորտերի խաչասերումով՝ պտղաբույծ-ընտրասերումնաբան Էմմա Գաբրիելյան-Բեկետովսկայայի կողմից[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակվում է Արարատյան դաշտում։ Ծառն արագաճ է, կլորավուն սաղարթով։ Պտղաբերությունը՝ տնկման 2-րդ տարում։ Պտուղը՝ խոշոր է (570 գ), տանձաձև, լայն կողավոր։ Մաշկը՝ ոսկեդեղնագույն, բարակ, հարթ, թույլթավոտ։ Պտղամիսը՝ սպիտակասերուցքավուն, միջինամրության, հյութալի-մսալի, շատ բուրավետ, թթվաշաքաղցր։ Պտուղների հասունացումը՝ սեպտեմբերի վերջից-հոկտեմբերի սկզբին։ Բերքատվությունը՝ 180 ց/հա։ Պահպանվում է մինչև մայիս։ Ինքնամուլ է։ Լավագույն փոշոտիչներն են՝ Ալեման, Արաքսենին և Սաթենին։ Համեմատաբար դիմացկուն է հիվանդությունների, վնասատուների, ձմեռային և գարնանային ցրտերի նկատմամբ։ Համապիտանի օգտագործման սորտ է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։