Արարատ (թերթ, Կ.Պոլիս)
Արտաքին տեսք
(Վերահղված է Արարատ (թերթ, Կ. Պոլիս)ից)
Արարատ | |
---|---|
Տեսակ | օրաթերթ |
Լեզու | Հայատառ թուրքերենը և հայերեն |
Գլխավոր խմբագիր | Մատթեոս Այվատյան |
Հիմնադրվել է | 1869 |
Հրատարակման վայր | Կոստանդնուպոլիս |
«Արարատ», քաղաքական ու հասարակական օրաթերթ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լույս է տեսել 1869–1876 թվականներին Կոստանդնուպոլսում՝ հայատառ թուրքերեն և հայերեն։ Խմբագիր՝ Մատթեոս Այվատյան։
«Արարատ» աշխատել է թրքախոս հայ ընթերցողին ներգրավել հասարակական կյանքի մեջ։
Առաջնորդողներում և թղթակցություններում քննադատել է թուրքական կառավարության հայահալած քաղաքականությունը, որի պատճառով Բարձր դուռը փակել է թերթը։
«Արարատ» պայքարել է դավանական երկպառակությունների դեմ, սատարել ժամանակի արևմտահայ ժողովրդավարական մամուլին («Մեղու», «Մանզումէի Էֆքեար») և բանավիճել «Օրագիր», «Մասիս» պարբերականների հետ։ Տպագրել է հայրենասիրական բանաստեղծություններ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |