1998-2003 թվականներին խաղացել է «Շիրակ» ակումբում, այնուհետև կարճ ժամանակահատվածներով հանդես է եկել «Բանանց» (2004), «Կոտայք» (2005), «Ուլիս» (2006) ակումբներում։ 2007-2012 թվականներին խաղացել է «Շիրակում»։
Հետագայում աշխատել է որպես Հայաստանի Պրեմիեր լիգայի «Շիրակ» ակումբի մարզական տնօրեն։ «Շիրակում» աշխատելու ընթացքում Հարությունյանը ցմահ հեռացվել էր պրոֆեսիոնալ ֆուտբոլից՝ 2018 թվականի մայիսին պայմանավորված խաղերի հետ կապված սկանդալից հետո[3]։