Արտաշես Արարատյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Արարատյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արտաշես Արարատյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 24, 1927 |
Ծննդավայր | Մոզդոկ, Հյուսիսկովկասյան երկրամաս, Խորհրդային Ռուսաստան |
Մահացել է | ապրիլի 14, 2010 (83 տարեկան) |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան |
Գերեզման | Saint Petersburg crematorium |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | դերասան |
Ակտիվ շրջան | 1945-2004 |
Ժանրեր | օպերետ |
Պարգևներ և մրցանակներ | |
Արտաշես Լևոնի Արարատյան (հունվարի 24, 1927, Մոզդոկ, Հյուսիսկովկասյան երկրամաս, Խորհրդային Ռուսաստան - ապրիլի 14, 2010, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), հայ դերասան։ Սանկտ Պետերբուրգի երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասան։ Ռուսաստանի վաստակավոր արտիստ (1980)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաշես Արարատյանը ծնվել է Հյուսիսային Օսեթիայի Մոզդոկ քաղաքում։ 1942 թվականին աշխատել է Օրջոնիկիձեի անվան բալետի ստուդիայում, 1945 թվականին եղել է Վլադիկավկազի ռուսական դրամատիկական թատրոնի դերասան, նույն տարում ավարտել է թատրոնին կից ստուդիան։ 1947 թվականից աշխատել է Օրջոնիկիձեի Ստանիսլավսկու անվան թատրոնում։ 1951 թվականին ընդունվել է Լենինգրադի թատրոնի երաժշտական կոմեդիայի թատերախումբ։ 1954 թվականին ավարտել է Ռիմսկի-Կորսակովի անվան Լենինգրադի երաժշտական ուսումնարանը։ Եղել է թատրոնի առաջատար կոմիկ դերասաններից մեկը։ Նովգորոդում, Չերեպովեցում, Պուշկինում, Պովլովում, Պետրոդվորցում և այլուր բեմադրել է մի շարք ներկայացումներ։ 1987 թվականին Երաժշտական կոմեդիայի թատրոնում բեմադրել է առաջին մանկական «Լապուշկա» ներկայացումը։ Եղել է «Премьера»-ի համայնքային թատրոնի ռեժիսորը։ Վերջին անգամ բեմ է դուրս եկել 2004 թվականին՝ թատրոնի 75-րդ տարելիցին[1][2]։
Թատերական դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մարքիզ Բամբինի՝ «Գլխավոր թմբկահարի դուստրերը»
- Հսկիչ՝ «Չղջիկը»
- Ֆրասկատի՝ «Մոնմարտրի մանուշակը»
- Պելիկան՝ «Միստր Իքս»
- Ռախմետ՝ «Սևաստոպոլյան վալս»
- Բիբերլի՝ «Կովկասի զարմուհին»
Դերեր ֆիլմերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Թագավորական որջ»
- «Մի քանի կարմիր խնձոր»
- «Սիրելու ժամանակը»
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ժողովուրդների բարեկամության շքանշան (1998) N 3586, (2004) N 7745
- «Լեոնարդո դա Վինչիի» դիպլոմ և մեդալ, 2008
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Հունվարի 24 ծնունդներ
- 1927 ծնունդներ
- Մոզդոկ քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 14 մահեր
- 2010 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Սանկտ Պետերբուրգում թաղվածներ
- Բարեկամության շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Հայ դերասաններ
- 20-րդ դարի դերասաններ
- Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստներ
- Բարեկամության շքանշանի ասպետներ