Արտաշես Արարատյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox film.png
Արտաշես Արարատյան
Արտաշես Արարատյան.jpg
Ծնվել է հունվարի 24, 1927({{padleft:1927|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:24|2|0}})
Ծննդավայր Մոզդոկ, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ
Մահացել է ապրիլի 14, 2010({{padleft:2010|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:14|2|0}}) (83 տարեկանում)
Մահվան վայր Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
Ազգություն հայ
Մասնագիտություն դերասան
Ակտիվ շրջան 1945-2004
Ժանրեր օպերետ
Պարգևներ և մրցանակներ
Ժողովուրդների բարեկամության շքանշան և ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ
ԿինոՊոիսկ ID 317846

Արտաշես Լևոնի Արարատյան (հունվարի 24, 1927, Մոզդոկ - ապրիլի 14, 2010, Սանկտ Պետերբուրգ), հայ դերասան։ Սանկտ Պետերբուրգի երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասան։ Ռուսաստանի վաստակավոր արտիստ (1980)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաշես Արարատյանը ծնվել է Հյուսիսային Օսեթիայի Մոզդոկ քաղաքում։ 1942 թվականին աշխատել է Օրջոնիկիձեի անվան բալետի ստուդիայում, 1945 թվականին եղել է Վլադիկավկազի ռուսական դրամատիկական թատրոնի դերասան, նույն տարում ավարտել է թատրոնին կից ստուդիան։ 1947 թվականից աշխատել է Օրջոնիկիձեի Ստանիսլավսկու անվան թատրոնում։ 1951 թվականին ընդունվել է Լենինգրադի թատրոնի երաժշտական կոմեդիայի թատերախումբ։ 1954 թվականին ավարտել է Ռիմսկի-Կորսակովի անվան Լենինգրադի երաժշտական ուսումնարանը։ Եղել է թատրոնի առաջատար կոմիկ դերասաններից մեկը։ Նովգորոդում, Չերեպովեցում, Պուշկինում, Պովլովում, Պետրոդվորցում և այլուր բեմադրել է մի շարք ներկայացումներ։ 1987 թվականին Երաժշտական կոմեդիայի թատրոնում բեմադրել է առաջին մանկական «Լապուշկա» ներկայացումը։ Եղել է «Премьера»-ի համայնքային թատրոնի ռեժիսորը։ Վերջին անգամ բեմ է դուրս եկել 2004 թվականին՝ թատրոնի 75-րդ տարելիցին[1][2]:

Թատերական դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մարքիզ Բամբինի՝ «Գլխավոր թմբկահարի դուստրերը»
  • Հսկիչ՝ «Չղջիկը»
  • Ֆրասկատի՝ «Մոնմարտրի մանուշակը»
  • Պելիկան՝ «Միստր Իքս»
  • Ռախմետ՝ «Սևաստոպոլյան վալս»
  • Բիբերլի՝ «Կովկասի զարմուհին»

Դերեր ֆիլմերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Թագավորական որջ»
  • «Մի քանի կարմիր խնձոր»
  • «Սիրելու ժամանակը»

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ժողովուրդների բարեկամության շքանշան (1998) N 3586, (2004) N 7745
  • «Լեոնարդո դա Վինչիի» դիպլոմ և մեդալ, 2008

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]