Արարատի (խաղողի սորտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արարատի (խաղողի սորտ)

«Արարատի» (խաչաբաշ, հաչաբաշ), սեղանի խաղողի ուշահաս սորտ։ Ստեղծվել է ժողովրդական ընտրասերման ճանապարհով։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակում են հիմնականում Արարատյան դաշտավայրի այգեգործական շրջաններում։

Տերևը մեծ է, կլորավուն, հնգաբլթակ, երբեմն՝ եռաբլթակ, թույլ և միջին կտրտվածությամբ, լերկ, թույլ բշտիկավոր։ Ծաղիկը երկսեռ է։ Ողկույզը՝ մեծ, գլանաձև, երբեմն՝ գլանակոնաձևև ճյուղավորված՝ սովորաբար հոծ։ Պտուղը մեծ է, ձվաձև, գագաթի վրա ակոս, կանաչավուն, արևահայաց կողմում՝ բաց սաթագույն, վարդագույն երանգով, մաշկը՝ պինդ, չափավոր մոմաշերտով, պտղամիսը՝ մսալի-հյութալի։

Բողբոջումից մինչև պտղի լրիվ հասունացումը տևում է 160 օր։ Բերքատվությունը՝ 150–200ց/հա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։