Արամ Օրբելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արամ Սմբատի Օրբելյան (հունիսի 23, 1983(1983-06-23), Կապան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, իրավաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ Արդարադատության նախարարի նախկին տեղակալ (2011-2014 թթ.)։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2000-2005 թթ. - սովորել և ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) միջազգային իրավունքի ֆակուլտետը՝ ստանալով իրավագիտության բակալավրի (2004 թ.), ապա՝ օտար լեզուների իմացությամբ իրավաբանի (դիպլոմավորված մասնագետի) (2005 թ.) աստիճան։
  • Իրավաբանական գիտությունների թեկնածու (2008 թ.)։
  • 2009 թ. մասնակցել է Միջազգային համագործակցության գերմանական ընկերության (GIZ) և Հարթի կառավարման դպրոցի «Իրավական երկխոսություն իրավական տրանսֆորմացիայի համար» ձմեռային ակադեմիային։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսաստանի Միջազգային իրավունքի ասոցիացիայի անդամ (2008 թվականից)
  • ՀՀ Փաստաբանների պալատի անդամ (2009 թվականից)
  • «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ հիմնադիր-անդամ (2010 թվականից)
  • Համաշխարհային բանկի ներդրումային վեճերի լուծման միջազգային կենտրոնի (ICSID) արբիտր (2013 թվականից)
  • Միջազգային իրավունքի բելառուսական տարեգրքի միջազգային խմբագրական խորհրդի անդամ (2015 թ.)։
Նախորդող
Նիկոլայ Առուստամյան
ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ
Արամ Օրբելյան

2011-2014
Հաջորդող
Վիգեն Քոչարյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ա. ՕՐԲԵԼՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 28-ին.
  2. «Ա. ՕՐԲԵԼՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 3-ին.