Արամ Սիմոնյան (խմբագիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արամ Սիմոնյան

Արամ Սիմոնի Սիմոնյան (), հայ խմբագիր, գեղագետ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու (1954)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արամ Սիմոնյանը ծնվել է 1927 թվականի նոյեմբերի 4-ին Թիֆլիսում։ 1950 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1971-1976 թվականներին եղել է ՀԿԿ Երևանի քաղկոմի գիտության և ուսումնական հաստատությունների բաժնի վարիչ, 1976-1986 թվականներին՝ «Լենինյան ուղիով» (1990 թվականներին՝ «Հայացք») ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ, 1986-1990 թվականներին՝ գլխավոր խմբագիր։

Լույս են տեսել Սիմոնյանի «Արվեստի սոցիալական և ազգային բնույթը» (1982), «Պահանջմունքների էսթետիկան» (1983), «Սովետական երիտասարդի բարոյական կերպարը» (1985) աշխատությունները։

Արամ Սիմոնյանը մահացել է 2007 թվականի հունվարի 13-ին Լոս Անջելեսում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։