Արամյան (տառատեսակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արամյան

Արամյան, հայկական տառատեսակ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծել է Ճանիկ Արամյանը 1855 թվականին Փարիզում։

Օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ հատկանիշներով նման է եվրոպական տառատեսակներին, տարբերվում է մինչ այդ հայկական տպագրության մեջ գործածվող բոլորգրից։ Գրանշանները ուղղահայաց են, ունեն գծագրումների նրբաճաշակ լուծումներ, զերծ են երկար ծայրագծերից և բոլորգրի համեմատությամբ ավելի քիչ տարածություն են զբաղեցնում։ Փոքրատառ շ-ն փոխարինված է գլխատառի փոքրաչափ նկարվածքով, տ, ր և ք գրանշանները՝ լատինական «հնաշխարհիկի» (անտիկվա) s, r և f գրանշաններով։ Այս տառատեսակը, իր կամայական նորամուծություններով՝ ոչ միայն լայնորեն տարածվել է տպագրության մեջ, այլև օգտագործվել նոր՝ թվանշանային տառատեսակների մշակման համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։