Արամայիս Միրզոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Միրզոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արամայիս Միրզոյան
դեկտեմբերի 24, 1962(1962-12-24) - նոյեմբերի 24, 1988(1988-11-24) (25 տարեկան)
ԾննդավայրԳորիս, Գորիսի շրջան, Հայկական ԽՍՀ
Մահվան վայրՈրոտան, Գորիսի շրջան, Հայկական ԽՍՀ
Քաղաքացիություն ԽՍՀՄ

Արամայիս Աշոտի Միրզոյան (դեկտեմբերի 24, 1962(1962-12-24), Գորիս, Գորիսի շրջան, Հայկական ԽՍՀ - նոյեմբերի 24, 1988(1988-11-24), Որոտան, Գորիսի շրջան, Հայկական ԽՍՀ), հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1962 թվականի դեկտեմբերի 24-ին, Գորիսում (ներկայումս՝ Սյունիքի մարզ)։ Աշխատում էր Գորիսի «Ավանգարդ» պետական տնտեսությունում որպես վարորդ։ Ապրում էր կնոջ և երեք անչափահաս երեխաների հետ Գորիսում[1]։

Զոհվել է 1988 թվականի նոյեմբերի 24-ին Գորիսի շրջանի Որոտան բանավանում, ադրբեջանցու գնդակից։ Թաղված է Գորիսի գերեզմանոցում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Մահ չիմացյալ՝ մահ, մահ իմացյալ՝ անմահություն», Անդրանիկ Արշակյան, Երևան, 1993, էջ 14-15.