Արամայիս Եսոյան
Արամայիս Եսոյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 15, 1962 (61 տարեկան) |
Ծննդավայր | Փոքր Խանչալի, Վրաստան |
Քաղաքացիություն | Հայկական ԽՍՀ և Հայաստան |
Կրթություն | Հայաստանի ազգային ագրարային համալսարան (1984) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | ճարտարագետ-մեխանիկ |
Աշխատավայր | Հայաստանի ազգային ագրարային համալսարան |
Արամայիս Մյասնիկի Եսոյան (մայիսի 15, 1962, Փոքր Խանչալի, Վրաստան), հայ ճարտարագետ-մեխանիկ, տեխնիկական գիտությունների դոկտոր (2007), պրոֆեսոր (2009)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արամայիս Եսոյանը ծնվել է 1962 թվականի մայիսի 15-ին Փոքր Խանչալի գյուղում (այժմ՝Վրաստանի Նինոծմինդայի շրջանում)։ 1984 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը։ 1984-1996 թվականներին աշխատել է Հայաստանի Աշոցքի շրջանում (այժմ՝ Շիրակի մարզում) նորոգման արհեստանոցի վարիչ, գյուղվարչությունում՝ գլխավոր ճարտարագետ-պետտեխհսկիչ, 1997-2008 թվականներին՝ ՀԱԱՀ-ում։ 2008 թվականին դարձել է գյուղատնտեսական մեքենաների ամբիոնի վարիչ։
Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աշխատանքները վերաբերում են գյուղատնտեսական մեքենաների կառուցվածքի կատարելագործման, դրանց տեխնոլոգիական ցուցանիշների բարելավման և հողի մեքենայական դեգրադացիայի կանխարգելման հիմնահարցերին։
Համահեղինակ է «Տրանսպորտային փոխադրումներ և բեռնման-բեռնաթափման աշխատանքներ» (2013) և «Ամբարձիչ փոխադրական մեքենաներ»(2013) ուսումնական ձեռնարկների։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վարի ագրեգատի մեխանիկա-տեխնոլոգիական կայունությունը հողի մեքենայական դեգրադացման կանխարգելումով, Ե., 2006։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |