Jump to content

Ավստրիական ճարտարապետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիեննա

Ավստրիական ճարտարապետություն.

XIII դարի ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրիայի ճարտարապետության վերելքը տեղի է ունեցել միջին դարերում. XI-XIII դարերում կառուցվել են ռոմանական ոճի բազիլիկներ Գուրկեում և Զեկաուում, մատուռներ, XIII-XV դարերում՝ գոթական ոճի երկուսից չորս նավանի եկեղեցիներ։

Հայտնի է Ս. Ատեֆանի մայր տաճարը Վիեննայում (XIV-V դարերում, հնագույն մասը՝ XIII դարի ռոմանական ոճի)։

Վերածնության դարաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերածնության դարաշրջանում Վիեննայի, Գրացի, Ինսբրուքի և այլ քաղաքների ամրոցները վերակառուցվել են թուրքական արշավանքներից պաշտպանվելու համար։ XVI-XVIII դարերում Ավստրիաում բարձր զարգացման է հասել բարոկկոյի ոճի ճարտարապետությունը (Ֆիշեր ֆոն էռլախ, Հիլդերբրսւնդ և ուրիշներ)։

Հիասքանչ տաճարներ, պալատական շինություններ են կառուցվել Վիեննայում, Զալցբուրգում, Լինցում, Մելկում, որոնք աչքի են ընկնում ձևերի հարստությամբ, ազատ հատակագծով։

XIX դարի 1-ին կեսի ճարտարապետության մեջ իշխում էր կլասիցիզմը, 2-րդ կեսին՝ էկլեկտիկ ոճը, որը XX դարի սկզբին փոխարինվեց «մոդեռն» ոճով, կառուցվեցին բազմաթիվ հասարակական շենքեր՝ օպերայի, պառլամենտի, քաղաքապետարանի (Ռատուշա) և ժողովրդական թատրոնի շենքերը Վիեննայում։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծվեցին մի շարք ժամանակակից ոճով շինություններ (ճարտարապետներ՝ Ֆ. Շուստեր, 6. Ֆրանկ)։

Ֆախվերկը Ավստրիայում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավստրիական ճարտարապետություն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 636