Ավիաշինական (մետրոյի կայարան)
«Ավիաշինական» կայարան | |
---|---|
Կենտրոնական գիծ | |
Կազանի մետրոպոլիտեն | |
Կայարանը բացման օրը
| |
Պլատֆորմ(ների) երկարություն, մ | 102 |
Պլատֆորմ(ների) լայնություն, մ | 10 |
Կառուցող կազմակերպություն | «Կազմետրոստրոյ», «Տրանստոնել» ԲԲԸ |
Վերերկրյա տրանսպորտ | Тб: 13
Тм: 1, 6 А: 6, 18, 20, 33, 37, 38, 40, 43, 52, 53, 60, 76, 78, 89, 92, 93, 97 |
«Ավիաշինական[1]» (թաթ.՝ Авиатөзелеш, Aviatözölöş), Կազանի մետրոպոլիտենի 10-րդ կայարանը։ Կենտրոնական գծի վերջին կայարանը, որի բացումը կայացել է 2013 թվականի մայիսի 9-ին։ 2012 թվականի մայիսին քաղաքապետարանի կայքում կայարանի վերանվանման վերաբերյալ անցկացված ինտերնետ հարցման արդյունքում զգալի քանակի ձայներ հավաքեցին կայարանի «Սոցգորոդ» նախագծային անվանումը և այլ առաջարկները։ Կայարանի անվանումը համապատասխանեցվեց Ավիաշինական շրջանի հետ։
Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Տեղակայված է համանուն շրջանի սկզբում, Սոցգորոդ միկրոշրջանում, Կոպիլովի փողոցի երկանքով, Պոբեժիմովի և Բելինսկու փողոցների միջև։ Սպասարկում է մոտակա բնակելի զանգվածները։
Կայարանը միակամար է, կամարի առավելագույն բարձրությունը հարթակի մակարդակից կազմում է 6 մ, ունի երկու ստորերկրյա նախասրահ և սպասարկման տարածքներ։ Կայարանը կառուցված է մոնոլիտ երկաթբետոնից։ Բարձր տեխնոլոգիական հայ թեկ ոճով կառուցապատված նախասրահում ներկայացված է ավիաշինության թեման (ինքնաթիռի ֆյուզելյաժ և այլն)[2]։ Կայարանի դիմաց դեպի պիկետաժ գնացող անցումում տեղակայված են խաչաձև մուտքեր փակուղիներով շարժակազմի տեխնիկական սպասարկման և գիշերը կայանելու համար։
Շինարարություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2009 թվականի դեկտեմբերի 27-ին սկսվեցին միջկայարանային թունելների հորատանցման աշխատանքները դեպի «Հյուսիսային կայարանի» ուղղությամբ։ 2011 թվականի նոյեմբերին երկու միջկայարանային թունելները պատրաստ էին և սկսվեց կառամատույցի կառուցապատման աշխատանքները։ 2012 թվականի ապրիլի 2-ից նախասրահում ամբողջ թափով ընթանում էին ներքին հարդարման աշխատանքները։ Կայարանա-քարշակային ենթակայանը պատրաստ էր սարքավորումների ընդունմանը։
2012 թվականի հուլիսի 13-ին կայարանի շինարարության ընթացքում մեկ բանվոր զոհվեց[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Постановление Исполкома г. Казани „О наименовании станций второго участка первой линии метрополитена в г. Казани“(չաշխատող հղում)
- ↑ «Проекты станций метро. Станция метро «Авиастроительная»». Официальный портал Мэрии Казани. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ Родственники погибшего при строительстве метро рабочего: На нём не было страховки