Աստված և թագավորը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աստված և թագավորը
ՀեղինակՆար-Դոս
ԺանրՀեքիաթ
ԼեզուՀայրերեն
Ստեղծման տարեթիվ1901 թվական
ԵրկիրՀայաստան
Հրատարակման վայրԵրևան
Հրատարակման տարեթիվ1989 թվական
Նար-Դոս

«Աստված և թագավորը», հեքիաթ, որը 1901 թվականին գրել է Նար-Դոսը։ Հեքիաթն առանձին գրքով չի հրատարակվել։ Այն ներառված է Նար-Դոսի «Երկերի ժողովածու», հատոր 1-ում, որը լույս է տեսել 1989 թվականին[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին ժամանակներում մի բարի թագավոր էր ապրում, ով սովորություն ուներ երեկոները դուրս գալ և քայլել քաղաքի փողոցներով, որ սեփական աչքերով տեսնի, թե ինչպես են ապրում իր ժողովուրդը։ Մի օր թագավորը քայլելիս տեսնում է մի աղքատի ով աստծուց հարյուր ոսկի էր խնդրում։ Մի քիչ հեռու մի աղքատ էլ թագավորից էր հարյուր ոսկի խնդրում։ Թագավորն ասում է, որ այն առաջին աղքատը անխելք է աստծուց է փող խնդրում, աստծուն փող որտեղից որ իրեն էլ տա։ Իսկ երկրորդ աղքատը, որ թագավորից էր հարյուր ոսկի խնդրում, որոշում է հարյուր ոսկի տալ։ Թագավորը հրամայում է, որ սկուտեղի վրա հարյուր ոսկի շարեն, վրան էլ փլավ լցնեն և տանեն տան աղքատին։ Իսկ մյուսը, ով աստծուց էր խնդրում, թող աստված էլ տա։ Հաջորդ օրը, թագավորը նորից դուրս է գալիս քայլելու, տեսնի թե այդ աղքատը ինչ է ասելու։ Տեսնում է, որ նորից այդ աղքատը հարյուր ոսկի է ուզում թագավորց։ Պարզվում է, որ նա այդ փլավի մի մասը կերել էր, իսկ մյուս մասը՝ ուղարկել այն աղքատին, ով աստծուց էր ոսկի խնդրում։ Մի քիչ քայլում է և լսում թե մյուս աղքատը, ինչպես է շնորհակալություն հայտնում աստծուն, որ իրեն հարյուր ոսկի է տվել։ Իսկ թագավորը համոզվեց, որ խելացին աստծուց ոսկի խնդրողն էր, այլ ոչ թե իրենից խնդրողը[1]։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թագավոր- հեքիաթի գլխավոր հերոսը

աղքատ բնակիչ- աղքատ մարդ, ով աստծուց էր օգնություն խնդրում

աղքատ բնակիչ- աղքատ մարդ, ով թագավորից էր օգնություն խնդրում

Գաղափարական բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Աստված և թագավորը» հեքիաթ է թագավորի մասին, ով ավելի շատ հավատում էր իրեն, քանց աստծուն, սակայն հեքիաթի վերջում հասկանում է, որ սխալվել է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Նար-Դոս, «Երկերի ժողովածու», հատոր 1-ին,«Խորհրդահայ գրող», Երևան, 1989