Աստղերի տեսագծային արագություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Աստղերի տեսագծային արագություն, աստղերի տարածական հարաբերական (Արեգակի նկատմամբ) արագության պրոյեկցիան տեսագծի ուղղությամբ։

Աստղերի տեսագծային արագություն որոշումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստղերի տեսագծային արագությունների որոշումը հիմնված Է Դոպլեր-Ֆիզոյի օրենքի վրա։ Եթե լույս արձակող մարմինը շարժվում Է դիտողի նկատմամբ, ապա նրա արձակած ալիքների երկարությունները փոփոխվում են օրենքով։ ( և համապատասխանաբար տեսագծային և լույսի արագություններն են, ալիքի երկարությունն է, իսկ ՝ շեղման չափը)։ Աստղերի տեսագծային արագությունը գտնելու համար հարկավոր է որոշել նրանց սպեկտրալ գծերի շեղումները երկրային (լաբորատոր) աղբյուրի գծերի նկատմամբ։

Ժամանակակից դիտողական և չափողական տեխնիկան թույլ է տալիս աստղերի տեսագծային արագությունն որոշել 0,5 կմ/վ ճշտությամբ։

Աստղերի տեսագծային արագություններով առաջին անգամ (1890) զբաղվել են Պուլկովոյի (Արիստարխ Բելոպոլսկի) և Պոտսղամի (Հ. Ֆոգել, Յ. Շայներ) աստղադիտարաններում։

Կիրառություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստղերի տեսագծային արագության օգնությամբ հետազոտվում են աստղերի շարժումների օրինաչափությունները, Արեգակի շարժման ուղղությունն ու արագությունը, Արեգակնային համակարգի պտույտը Գալակտիկայի կենտրոնի շուրջը, ուսումնասիրվում են սեղմ կրկնակի աստղերը, աստղերի պտույտը իրենց առանցքի շուրջը և այլն։ Աստղերի տեսագծային արագությունները մեծ նշանակություն ունեն նաև Մետագալակտիկայի ուսումնասիրման համար, իսկ գալակտիկաների հեռավորությունների որոշման ժամանակ նրանց վրա հենվող մեթոդը մինչև այժմ ամենահուսալին է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 589 CC-BY-SA-icon-80x15.png