Աստապատի դպրոց
Արտաքին տեսք
Աստապատի դպրոց,
- 1.գործել է 14-րդ դարի սկզբին, Նախիջևան գավառի Աստապատ գյուղի Ս. Վարդան եկեղեցում։ Այդտեղ դասավանդել են Գևորգ Ծերունին և ուխտի առաջնորդ Վարդանը։
- 2. 1379-ին, Աստապատի մոտ, Ս. Ստեփանոս վանքում Մաղաքիա Ղրիմեցու միջոցներով բացվել է նոր դպրոց, որի առաջին րաբունապետն է եղել Ապրակունյաց դպրոցից այդտեղ տեղափոխված Սարգիս վարդապետը։ Այդ դպրոցը բարձր տիպի էր, պատրաստում էր վարդապետներ։ Այդտեղ նաև գրչություն էին սովորում, ընդօրինակություններ կատարում։ Դպրոցը գոյատևեց մինչև 1388 թվականը, որից հետո Սարգիս րաբունապետը տեղափոխվեց Քաջբերունիքի Խառաբաստի կամ Սուխարա վանքի դպրոցը։ Բազմաթիվ ձեռագրեր են ընդօրինակվել հատկապես 17-րդ դարում, երբ վանքի առաջնորդ է եղել Հովսեփ վարդապետը։ Վանքի գրադարանը գոյություն է ունեցել մինչև 1916 թվականը։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալիշան Ղ., Սիսական, Վնտ., 1893, էջ 507–14։
- Ոսկյան Հ., Վասպուրական–Վանի վանքերը, 2 մաս, Վնն., 1942, էջ 506 – 27։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 575)։ |