Ասպիսակի գրչության կենտրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ասպիսակի գրչության կենտրոն, գործել է 13–14-րդ դարերում, Քաջբերունիք գավառի Ասպիսակ գյուղի մերձակա Սուրբ Աստվածածին վանքում (հյուսիսային կողմից Վանա լիճը թափվող Վրհոնից գետի ափին)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրել է Քաջբերունիքի տեսուչ Տեր Աբրահամը, վանեցի մեծահարուստ Ավետենց Սահմադինի նվիրատվությամբ 1256–1265 թվականներին՝ վանքը վերակառուցելուց հետո։

Ձեռագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրչության այդ կենտրոնից մեզ հասած առաջին ձեռագիրն ընդօրինակվել է 1281 թվականին, Հովսեփի ձեռքով (Բրիտանական թանգարան, ձեռագիր № 2670)։ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում (ձեռագիր № 193) պահվում է նույն գրչի 1299 թվականին արտագրած Աստվածաշունչը։

Նշանավոր գրիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշանավոր գրիչներից էր Ղազարը, որը նաև ծաղկող էր։ Գրչության արվեստն այդտեղ առավել զարգացման է հասել 14-րդ դարի սկգբին, երբ վանքի առաջնորդ է կարգվել Գլաձորի համալսարանն ավարտած Ստեփանոսը։ Նրա օրոք էլ վանքի մատենադարանը հարստացել է հին գրքերի ընդօրինակություններով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 573