Jump to content

Ասկանիական ոչխարի ցեղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ասկանիական ոչխարի ցեղ
Տեսակոչխարի ցեղատեսակ
Ենթադասոչխար
Նկարագրված էMason's World Encyclopedia of Livestock Breeds and Breeding? և Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 1
 Ascanian Sheep Վիքիպահեստում

Ասկանիական ոչխարի ցեղ, մսաբրդատու նրբագեղմ ոչխարի ցեղ։ Բուծվել է 1925–1935 թվականներին, Ասկանիա-Նովայում (Ղրիմի Խերսոնի մարզ)՝ Մ. Իվանովի ղեկավարությամբ։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստացվել է ընտրության և զույգ ընտրության միջոցով առանձնացված տեղական նրբագեղմների և ռամբուլյեի խոյերի տրամախաչումից։ Ունեն ամուր և լավ մարմնակազմվածք, բրդամսային բարձր մթերատվություն։ Խոյերի կգ զանգվածը 120–140 կգ է, մաքիներինը՝ 60–70 կգ։ Բուրդը հիմնականում 60–70 որակի է, ելքը՝ 40–45%, երկարությունը՝ 7-8 սմ։ Խոյերի միջին բրդատվությունը 12–15 կգ է, մաքիներինը՝ 6,0–6,5 կգ։ Լավ հարմարված են չոր կլիմայական պայմաններին։

Ցեղը Հայաստանի Հանրապետությունում օգտագործվել է մսաբրդատու նրբագեղմ մի շարք ցեղերի բարելավման համար։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ասկանիական ոչխարի ցեղ» հոդվածին։