Ասեվեդո Նիկոլաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ասեվեդո Նիկոլաս
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 14, 1999(1999-04-14) (22 տարեկան)
Ծննդավայր Մոնտեվիդեո, Ուրուգվայ
Հասակ 1,73 մետր
Դիրք Կիսապաշտպան

Նիկոլաս Բրիան Ասեվեդո Տաբարես (անգլ. Nicolás Brian Acevedo Tabárez; ծնվել է 1994 թվականի ապրիլի 14), ուրուգվայական ֆուտբոլիստ, կիսապաշտպան «Լիվերպուլ(Մոնտեվիդեո)» խմբի և Ուրուգվայի մինչև 20 տարեկանների թիմում։

Ակումբի կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղել է «Լիվերպուլ» ֆուտբոլային ակադեմիայի սան։ 2018 թվականի հոկտեմբերի 14 առաջին ելույթը կատարել է «Լիվերպուլի» հիմնական կազմում ընդդեմ «Դեֆեսոր սպորտինգ» թիմի[1]:. 2019 թվականի հունվարին բրիտանական Daily Mirror թերթը տեղեկացնում էր Ասեվեդոյի հանդեպ հետաքրքրությունը «Լիվերպուլ», «Մանչեստր Յունայթեդ», «Նորվիչ Սիթի» անգլիական և «Ուդինեզե» իտալական թիմերի կողմից[2]:.

Կարիերան ազգային հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի սկզբին մասնակցել է Ուրուգվայի մինչև 20 տարեկանների թիմին և մասնակցել Հարավային Ամերիկայի չեմպիոնատին։ Մրցաշարում անցկացրել է 9 հանդիպում, բոլորը որպես պաշտպանողական ոճի կիսապաշտպան։ Հունվարի 30-ին խփել է իր առաջին գոլը ընդդեմ Վենեսուելայի հավաքականի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]