Jump to content

Ասաի Ռյոյի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ասաի Ռյոյի
ճապ.՝ 浅井了意
Ծնվել է1612[1]
Վախճանվել էհունվարի 29, 1691(1691-01-29)
Մասնագիտությունվիպասան
ՔաղաքացիությունՃապոնիա
Ժանրերkanazōshi?
Ուշագրավ աշխատանքներUkiyo Monogatari?
 Asai Ryōi Վիքիպահեստում

Ասաի Ռյոյի' (ճապ.՝ 浅井 了意 Asai Ryōi, 1612[1] - հունվարի 29, 1691(1691-01-29)), ճապոնացի բուդդայական քահանա, բանաստեղծ և գրող[2][3], թարգմանիչ, ուշ ֆեոդալական դարաշրջանի՝ Էդոյի շրջանի ճապոնական ժողովրդական նորավեպի խոշորագույն ներկայացուցիչ։

Եղել է խաղաղ ժամանակաշրջանում աշխատանքը փոխած բազում սամուրայներից մեկը։ Եղել է կրթված անձնավորություն, դարձել է վանական, ապրել Կիոտոյի Հոնսյո-ձի տաճարում։ Լավ է իմացել չինական գրականությունը։ Չինարենից ճապոներեն է թարգմանել պատմվածքներ և վեպեր։

Բացի բուդդայական թեմաներով բանաստեղծություններից, Ռյոյը գրել է արձակ ստեղծագործություններ՝ նախատեսված լայն լսարանի համար։ Համարվում է ճապոնական ժամանակակից սիրավեպերի նախակարապետը։ Իր գործերում նա քննադատել է սոցիալական անարդարությունը։

Հումորային և արկածային վեպերի, ուրվականների մասին գրքերի հեղինակ է։ Գրողի ամենահայտնի գործերն են՝ Ukiyo monogatari («Պատմվածքներ անցնող աշխարհի մասին», մոտավորապես 1661), Kanninki («Գրառումներ համառության մասին», 1655), Kōkō monogatari («Հեքիաթ լողացող աշխարհի մասին», արկածային վեպ, 1666), Otogibōko («Պատմվածքների ժողովածու», 1666), Inu hariko («Թղթե շուն», 1692), Honchō onna-kagami («Ճապոնիայի կանանց հայելին»)։

Հատկապես հանրաճանաչ է նրա՝ «Օտոգի-բոկո» ֆանտաստիկ նովելների ժողովածուն (13 գիրք, 1666)[4], որը բազմիցս ընդօրինակվել է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Asai Ryōi – Encyclopædia Britannica
  3. Lane, Richard (December 1957). «The beginnings of the Modern Japanese Novel: Kana-zoshi 1600-1682». Harvard Journal of Asiatic Studies. Harvard-Yenching Institute. 20 (3/4): 644–701. doi:10.2307/2718366. JSTOR 2718366.
  4. Асаи Рёи | Asai Ryōi | 浅井 了意

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Литературная энциклопедия. — В 11 т.; М.: издательство Коммунистической академии, Советская энциклопедия, Художественная литература. Под редакцией В. М. Фриче, А. В. Луначарского. 1929—1939.
  • Bowring, Richard; Kornicki, Peter F (1993). Cambridge Encyclopedia of Japan. Cambridge University Press. ISBN 0-521-40352-9.(անգլ.)
  • Асаи Рей. Алый пояс
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ասաի Ռյոյի» հոդվածին։