Առը շրջող գութան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Առը շրջող գութան, չտարանջատվող (չփլուզվող) ակոսներով և չկտրատված գագաթներով, հարթ վարի գյուղատնտեսական գործիք։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգտագործվում է, հիմնականում, բարդ եզրագծերով հողամասերում, նաև՝ լանջերի հողը մշակելու համար, որտեղ հարկավոր է առը մի կողմ շրջել։ Առը շրջող գութանը հանդերձված է ընդհանուր շրջանակի վրա ամրացված աջակողմյան և ձախակողմյան խոփ-թևերով, որոնք յուրաքանչյուր աշխատափուլից հետո շրջման մեխանիզմով պտտվում են 1800°-ով։ Արտադրվում են 1–4 խոփ-թևերով կախովի և 5 կամ ավելի խոփ-թևերով կիսակախովի առը շրջող գութաններ։ Միացքավորվում է 1,4 դասի տրակտորի հետ։ Վարի խորությունը մինչև 25 սմ է, արտադրողականությունը՝ մինչև 0,3 հա/ժ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։