Առաջին վերաբնակների հուշարձան
![]() Առաջին վերաբնակների հուշարձանը | |
![]() | |
![]() | |
Տեսակ | հուշարձան |
Երկիր | ![]() |
Բնակավայր | Սովետսկ |
Շինության ձև | Արձանախումբ |
Նյութ | բրոնզ |
Ներկա վիճակ | Կանգուն |
Առաջին վերաբնակների հուշարձան (ռուս.՝ Памятник первым переселенцам), քանդակագործական հորինվածք Ռուսաստանի Դաշնության Կալինինգրադի մարզի Սովետսկ քաղաքում։ Գտնվում է քաղաքի կայարանամերձ հրապարակում։ 1943 թվականի «ՏԵ-7336» շոգեքարշի մոտ կանգնած են երեք բրոնզե քանդակներ։ Սա Կալինինգրադի մարզի միակ հուշարձան է` նվիրված 1945-1950-ական թվականներին պատերազմից ավերված տարածաշրջանի տնտեսությունը վերականգնելու համար ժամանած առաջին վերաբնակներին։
Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 2015 թվականին։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուշարձանը բաղկացած է 963 կգ ընդհանուր քաշով երեք բրոնզե պատկերաքանդակներից. Հայրենական մեծ պատերազմին մասնակցած ավագ լեյտենանտ, նրա կինը և նրանց փոքրիկ որդին։ Նրանց հետևում իրերով պայուսակ է։ Սպայի կրծքին երեք պարգևներ են` «Արիության մեդալ», «Մարտական ծառայություն մեդալ» և «Քյոնիգսբերգի գրավում» մեդալ։ Լեյտենանտի և նրա տիկնոջ քանդակները ստատիկ են, նրանց դեմքերն արտահայտում են անհանգստություն և կասկածանք, իսկ ահա երեխան շարժման մեջ է, ձգտում է առաջին քայլերն անել նոր երկրում, որը վիճակված է դառնալու նրա երկրորդ Հայրենիքը։
Հուշարձանի հեղինակն է կալինինգրադցի քանդակագործ, Ռուսաստանի նկարիչների միության անդամ Անդրեյ Շևցովը։ Քանդակները ձուլվել են Գուրևսկի արհեստանոցում։
Հուշարձանը կառուցելու համար միջոցները` 1,5 միլիոն ռուբլի, հատկացվել են մարզային գանձարանից։ Արձանախմբի բացումը տեղի է ունեցել 2015 թվականի մայիսի 1-ին։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Памятник первым переселенцам Калининградской области установят в Советске»։ Новости 40161.ru։ 2013-09-30։ Արխիվացված է օրիգինալից 2015-05-19-ին։ Վերցված է 2015-05-10
- «В Советске установили памятник первым переселенцам»։ Новости 40161.ru։ 2015-04-24։ Արխիվացված է օրիգինալից 2015-05-19-ին։ Վերցված է 2015-05-10
- Александр Катеруша (2013-05-07)։ «Под Калининградом открыли памятник первым переселенцам»։ Комсомольская правда. Калининград։ Վերցված է 2015-05-10
- «В Советске открыли памятник первым переселенцам»։ Клопс.ru։ 2015-05-07։ Արխիվացված է օրիգինալից 2015-05-09-ին։ Վերցված է 2015-05-10
- Памятник первым переселенцам на Викимапии