Առաջին մոտոհրաձգային գումարտակ (Կենտրոնական պաշտպանական շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Առաջին մոտոհրաձգային գումարտակ (այլ կիրառումներ)
Առաջին մոտոհրաձգային գումարտակ
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական կազմավորում
Երկիր Հայաստան և  Արցախ
Ստեղծվեցօգոստոսի 30, 1992
ՃակատամարտերԱրցախյան ազատամարտ

Առաջին մոտոհրաձգային գումարտակ, Կենտրոնական պաշտպանական շրջանի ստորաբաժանում։ Կազմավորվել է 1992 թվականի օգոստոսի 30-ին՝ 1-ին, «Ֆելիքսի» վաշտերի, «Ագոյի և Շոշի» դասակների հիմքի վրա։

Վաշտերը և դասակները 1991-1992 թվականներին մասնակցել են Հադրութի (Տող, Խանձաձոր և այլն), Ասկերանի (Մալիբեկլու, Խոջալու և այլն) շրջանների ինքնապաշտպանական և Շուշիի ազատագրական մարտերին։ Հրամանատարներ՝ Հ․ Հակոբյան (գումարտակի), Ա․ Ղուլյան, Ա․ Կարապետյան, Ֆ․ Գաբրիելյան և Ա․ Հարությունյան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։