Առաջին կարգի ազգական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Առաջին կարգի ազգական կամ առաջին աստիճանի հարազատություն, ընտանիքի անմիջական անդամների հետ արյունակցական կապով անձինք են, ընտանիքի այն անդամը, որը կիսում է իր գենետիկական տեղեկատվության մոտ կեսը[1]՝ ծնողները՝ հայրը կամ մայրը, եղբայրը կամ քույրը (սիբլինգը) կամ զավակները[2]։ Այն ընտանիքի անդամների մի կարգ է, որը հիմնականում համընկնում է միջուկային ընտանիք տերմինի հետ, բայց առանց ամուսինների։ Խորթ եղբայրներն ու քույրերը համարվում են ընտանիքի առաջին կարգի ազգական։ Բացառություն են ոչ կենսաբանական, սոցիալապես որոշված ընտանեկան կապերը, ինչպես նաև խորթ ընտանիքը կամ խնամատար ընտանիքի անդամները կամ որդեգրող ընտանիքի անդամները[3]։

Եթե մարդիկ արյունակցական կապ ունեն, ապա առաջին կարգի հարազատները ժառանգում են նրանց գեների մոտավորապես 50%-ը։ Առաջին կարգի հարազատների միջոցով, վերլուծելով ընտանեկան պատմությունը, ախտորոշվում են ընդհանուր հիվանդությունների ռիսկերը[4]։

Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1216 հոդվածի՝ առաջին կարգի ազգականները առաջին հերթի ժառանգներ են և ժառանգության իրավունք ունեն[5]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «First Degree Relative». Genome.gov (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մարտի 22-ին.
  2. Talley, Nicholas (2007). Gastroenterology and Hepatology: A Clinical Handbook. էջ 200.
  3. Reiss, David (1981). The Family's Construction of Reality. էջ 276.
  4. Ginsburg, Geoffrey (2008). Genomic and Personalized Medicine, Volumes 1-2. էջ 482.
  5. «ժառանգության հարցեր-Ովքե՞ր են հանդիսանում ըստ օրենքի ժառանգները - Այլեքս փաստաբանական գրասենյակ». www.ilex.am. Վերցված է 2023 թ․ մարտի 22-ին.