Ապրանքային պաշարներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ապրանքային պաշարներ, իրացման համար նախատեսված պատրաստի արտադրանք, որ գտնվում է ձեռնարկությունների և վաճառահանող ու մթերող առևտրական կազմակերպությունների պահեստներում։

Ապրանքային պաշարների ապրանքաշրջանառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կապիտալիզմի ժամանակ ապրանքային պաշարներ ապրանքաշրջանառության անհրաժեշտ տարրերն են և չեն համապատասխանում վճարունակ պահանջարկով պայմանավորված մակարդակին։ Սովորաբար ապրանքային պաշարների մեծությունը գերազանցում է այդ մակարդակը՝ վաճառահանման դժվարությունների և կապիտալիզմին հատուկ հակասությունների պատճառով։ Սոցիալիստական ժողովրդական տնտեսության մեջ ապրանքային պաշարները ունեն նոր բովանդակություն և ապահովում են բնակչության մատակարարումը սպառման առարկաներով, իսկ արտադրության մատակարարումը՝ նյութական ռեսուրսներով։ Ապրանքային պաշարների մեծությունը, կազմը ն տեղաբաշխումը որոշվում է ժողովրդական տնտեսությոան մատակարարման պետական պլանով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 515 CC-BY-SA-icon-80x15.png