Ապուլում (ճանապարհային կայան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ապուլում, ճանապարհային կայան Մեծ Հայքում։ Նշված է Պևտինգերյան քարտեզի Արտաշատ-Սեբաստոպոլիս ուղեգծի վրա։ Տոմաշեկը Ապուլումը նույնացնում է Գուգարք աշխարհի Ջավախք գավառի Աբուլ գյուղի հետ։ Պևտինգերյան քարտեզի Ռավեննացու օրինակում նշանակված է Ապոլում ձևով[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 314 — 992 էջ։