Ապլիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Glacial erratic.jpg
Aplite švihov.jpg

Ապլիտ (հունարեն՝ άπλοδε — հասարակ), բաց գույնի մագմատիկական ապար՝ բաղկացած դաշտային սպաթի և քվարցի տձև հատիկներից։

Կազմությունը պանիդիոմորֆ-հատիկային է։ Ապլիտ սովորաբար գրանիտների երակային տարբերակն է, կան նաև դիորիտ-ապլիտներ և սիենիտ-ապլիտներ։

Ապլիտի որոշ տեսակներ օգտագործվում են և՛ կերամիկական արտադրության մեջ, և՛ որպես թթվակայուն ապարներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 509 CC BY-SA icon 80x15.png