Ապաքինված հիվանդի արձան
Ուշադրություն։ Այս հոդվածը «փակ» է, այսինքն այս հոդվածից (գրեթե) ոչ մի հոդվածի հղում չի կատարվում։ Դուք կարող եք օգնել՝ փնտրելով այն հոդվածները, որոնց հետ առնչություն ունի այս հոդվածը և տեղադրել այս հոդվածում հղումներ։ (օգտագործել հուշումներ։) |
Ապաքինված հիվանդի արձան | |
---|---|
Տեսակ | հուշարձան |
Քանդակագործ | Pavel Chesnokov? և Յուրի Բալդին |
Երկիր | Ուկրաինա |
Քաղաք | Donetsk Regional traumatology? |
Բնակավայր | Դոնեցկ |
Փողոց | Artema Street, Donetsk? |
կայք | |
Monument of recovered patient Վիքիպահեստում |
Ապաքինված հիվանդի արձան (ռուս.՝ Памятник исцелившемуся больному), տեղադրվել է Դոնեցկում՝ մարզային վնասվածքաբանական հիվանդանոցի դիմաց 2001 թվականին։ Հուշարձանի հեղինակներն են քանդակագործներ Պավել Չեսնոկովը[1] և Յուրի Բալդինը։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուշարձանը պատրաստված է բրոնզից և ներկայացնում է հիվանդանոցից հեռացող հիվանդի քանդակ։ Քանդակը տեղադրվել է Դոնեցկի վնասվածքաբանության և օրթոպեդիայի ինստիտուտի շենքի գլխավոր մուտքի աստիճանների վերին հարթակում։ Քանդակի բարձրությունը 180 սմ է, բարձրությամբ այն չի տարբերվում նույն աստիճաններով հիվանդանոց հաճախող հիվանդներից։
Քանդակի կերպարը կոստյումով, թաշկինակը կրծքավանդակի գրպանում, փողկապով, ոտաբոբիկ տղամարդ է։ Ձախ ոտքով քանդակի կերպարը կանգնած է սանդուղքի վերին աստիճանին, իսկ աջ ոտքը վեր է բարձրացվում և ծնկից կիսով չափ թեքված։ Կերպարի ձեռքում կոտրված հենակ կա։ Սա տեսարան է խորհրդային «Սուրբ Յորգենի տոնը» համր ֆիլմից, այս տեսարանում Իգոր Իլյինսկիու մարմնավորած հերոսին խաբեբան (որին մարմնավորել է Անատոլի Կտորովը) հրամայում է. «Ապաքինվի՛ր»,- և նա կոտրում է հենակը ծնկի վրա։
Հուշարձանի տեղադրման նախաձեռնողը տարածաշրջանային վնասվածքաբանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Վլադիմիր Կլիմովիցկին է։ Հուշարձանը ձուլվել է Կենտրոնական վերանորոգման-մեխանիկական արհեստանոցներում[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Памятники с человеческим лицом». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 18-ին.
- ↑ «Центральные ремонтно-механические мастерские». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 18-ին.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Памятники и памятные знаки // Всё о Донецке.: Справочное пособие. — Донецк: Донбасс, 2003. — С. 156—162. — ISBN 5-7740-0782-0
- Твердохлеб А. Ю., Старостин Р. Н. Памятники медицине и медикам в Донецке // Медицина в художественных образах / Сост. и гл. ред. Заблоцкая К. В. — Донецк: Янтра, 2002. — 327 с.
- Твердохлеб А. Ю., Старостин Р. Н. Памятники медицине и медикам в Донецке // Медицина в художественных образах / Сост. и гл. ред. Заблоцкая К. В. — 2-е изд. — Донецк: Национальный Союз писателей Украины, журнал «Донбасс», 2003. — 418 с.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «В Донецке лечат смехом». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 18-ին.
- «Памятники медицине и медикам в Донецке». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 26-ին.
- «Образи медиків і медицини в пам'ятниках Донецька». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 26-ին.(ուկր.)