Ապարոշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ապարոշ, ծամակալ, արտախուրակ, արևելյան որոշ ժողովուրդների տղամարդկանց և կանանց գլխի փաթթոց՝ իբրև զարդ, երբեմն էլ՝ տիտղոսանշան։ Արտաշեսյան և Սասանյան արքաները թագի շուրջը ագուցել են Ապարոշ, առավելապես՝ իբրև վարսակալ։ Արաբ խալիֆաները որպես թագ մեծածավալ փաթթոց էին կրում։ Բագրատունի Գագիկ Ա և Սմբատ Բ թագավորները Բաղդադի խալիֆից որպես թագ Ապարոշ են ընդունել։ Սպիտակ և կանաչ գույնի Ապարոշ կրում էին միայն մուսուլմանները։ Թրքահպատակ քրիստոնյաներին թույլատրված էր կապտավուն կամ գորշավուն Ապարոշի գործածությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 507