Ապարների տեղադրում
Արտաքին տեսք
Ապարների տեղադրում, ապարների տարածական դիրքը երկրակեղևում։
Նստվածքային և մետամորֆային ապարների տեղադրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նստվածքային և մասամբ մետամորֆային ապարները սովորաբար տեղադրվում են միմյանց զուգահեռ շերտերով, հազվադեպ՝ ոսպնյակներով և բներով։ Նստվածքային ապարների տեղադրման տարրերն են շերտերի տարածումը և անկումը։
Մագմատիկական ապարները տեղադրվում են. ինտրուզիվները՝ բաթոլիտների, լակոլիտների, շտոկների, իսկ հրաբխայինները՝ ծածկույթների, հոսքերի և գմբեթների ձևով։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապարների երկու կամ ավելի շերտախմբերի փոխադարձ տեղադրումը լինում է
- ներդաշնակ (նստվածքների անընդմեջ կուտակում)
- աններդաշնակ
Տարբերում են նստվածքային ապարների՝
- նորմալ
- չխախտված (շերտերը փաստորեն հորիզոնական են, համատարած)
- խախտված տեղադրումներ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 507)։ |