Ապագայի շոկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլվին Թոֆլեր

Ապագայի շոկ կամ Ֆուտուրշոկ (անգլ.՝ Future Shock), տեխնոլոգիական և սոցիալական առաջընթացի տեմպերի արագացմամբ պայմանավորված շրջապատող միջավայրում արագընթաց և ռադիկալ փոփոխությունների մարդու կամ հասարակության հոգեբանական ռեակցիա։ Եզրն առաջին անգամ գործածել է սոցիոլոգ և ապագայաբան Էլվին Թոֆլերը իր 1970 թվականին լույս տեսած համանուն «Ապագայի շոկ» աշխատությունում։

Սակայն Թոֆլերի կողմից նկարագրած երևույթը, հավանաբար, հարկավոր է անվանել «իրականության շոկ», քանի այդ շոկը պայմանավորված է մարդու պատկերացումների և շրջակա միջավայրում արդեն տեղի ունեցած փոփոխությունների բախմամբ։ Իրականության շոկն առաջանում է իրականության և մարդու գիտակցության մեջ իրականության պատկերի (մարդ չի հասցրել ադապտացվի) անհամապատասխանությամբ։ Նման անհամապատասխանությունը ծագում է փոփոխություններից, հատկապես իրադարձությունների, գիտելիքների հոսքի, գիտության, տեխնիկայի, տարբեր տեսակի տեղեկությունների արագընթաց և ուժեղացող ճնշմամբ։

20-րդ դարավերջին ապագայաբանության և տրանսհումանիզմի զարգացման կապակցությամբ սկսվել է ձևավորվել դեռևս դեպի ապագան այդքան հեռու չտարածված ապագայի ամբողջական տեսլականը և պատկերացումը։ Հասարակության և մարդու առջև ի մի է եկել ոչ միայն տեղի ունեցող փոփոխությունները, այլ նաև սպասվող փոփոխությունների ադապտացման խնդիրը։ Այսինքն ադապտացման պահանջվող արագությունը դարձել է ավելի արագ, քան Էլվին Թոֆլերի ժամանակ։

Հասարակությունը ընդհանուր առմամբ գիտակցում է իր հեռանկարը, սակայն որոշ մարդիկ ավելին են իմացել տեխնոլոգիական զարգացման հեռանկարների մասին, քան մեծամասնությունը։ Ավելի առաջադեմ տեխնոլոգիայի հետ բախումը, քան մարդուն արդեն ծանոթ տեխնոլոգիան, կարող է ապագայի շոկի առաջացման պատճառ հանդիսանալ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]